News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը


Դատարանը մերժել է մեկի կալանավորման միջնորդությունը, 3 անձ քիչ անց դուրս կգան, մեկն այսօր ազատ չի արձակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը` խոսելով «Դիմադրություն» շարժման կալանավորված անդամների մասին։

«Հայտնի չալիկի գործով կալանավորված անձը` Գրիգոր Կարապետյանը, այսօր ազատ չի արձակվի, սակայն կգա ժամանակ և վարույթ իրականացվող մարմինը հարկադրված կլինի հրապարակել այդ առարկայի լուսանկարը, այդ առարկան առգրավված է եւ գտնվում է քննչական մարմնում, զննվել է։Կարծում եմ այդ հանգամանքով է պայմանավորված, որ նման մարտական ուղի անցած անձը այս պահին գտնվում է կալանքի տակ: Հունիսի 3-ին տեղի է ունեցել դեպքը, հունիսի 6-ին ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ենթադրյալ մուրճ օգտագործելու մասին, հունիսի 9-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որը ավելի ամբողջական է, քան ոստիկանության տեսանյութը: Տեսանյութում նանեւ երեւում է, որ ոստիկանը ով խլում է քաղաքացու ձեռքից ձեռնափայտը, նույն ձեռնափայտով հարվածներ է հասցնում:

Ցանկանում եմ  ընդգծել, որ այս գործով որևէ ձերբակալված ոստիկան չկա, ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, որոնցում կան քաղաքացիների ուղղությամբ շիշ, տարբեր առարկաներ նետող ոստիկաններ։ Ըստ էության գործ ունենք երկակի ստանդարտների հետ»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Արմավիրի ՔԿՀ-ից ազատ են արձակվել մի շարք անձինք, որոնք կալանավորվել էին հունիսի 3-ին  «Դիմադրություն» շարժման երթին մասնակցելու համար։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների մեջ։ Այսօր ազատ է արձակվել 7 քաղաքացի:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ