News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Նոր Hummer EV ձեռք բերել ցանկացողները պետք է զինվեն համբերությամբ. նոր ամենագնացի եւ պիկապի հերթը հասել է 17 տարվա։ Ինչպես տեղեկացրել է The Wall Street Journal-ը, General Motors կոնցեռնն այդքան ժամանակ կծախսի պատվիրված բոլոր նմուշները հավաքելու համար, եթե չարագացնի արտադրման տեմպերը։ Այժմ կոմպլեկտավորող մասերի անբավարարության եւ լոգիստիկայի հետ կապված բարդությունների պատճառով GM-ը արտադրում է օրական մոտ տասներկու «Համեր», իսկ էլեկտրաքարի հերթն արդեն հասել է 77 հազար մարդու։

GM-ի նորացված Factory Zero գործարանում (Դեթրոյտ) աշխատում է մոտ 700 մարդ։ Hummer-ի արտադրման արագությունն այսօրվա դրությամբ անսովոր ցածր է՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ էլեկտրաքարը հոսքագիծ է հանվել ավելի քան կես տարի առաջ։ Հավաքման տեմպով GMC մակնիշը զիջում է ինչպես Ford-ին՝ իր F-150 Lightning-ով, այնպես էլ Rivian-ին՝ իր R1T-ով եւ R1S-ով։ Ford-ի ներկայացուցիչների խոսքով՝ Դիրբոռնի հարթակը (Միչիգանի նահանգ) ամեն օր թողարկում է  մոտ 150 էլեկտրապիկապ։

 GMC-ում նշել են, որ Hummer EV-ի արտադրությունը հետ չի մնում նշված ժամանակացույցից։ Բայց ներկայիս ծավալին հասել են նախանշվածից ավելի ուշ՝ մասամբ այն պատճառով, որ մեքենան ստեղծվել է զրոյից, նոր պլատֆորմի հիման վրա, որի ներդրման համար պահանջվել է որակի մշտական հսկում։

2022թ. երկրորդ կեսին արտադրությունը կարագանա, խոստացել են կոնցեռնի ներկայացուցիչները։ Այդ ժամանակ GMC-ը կսկսի օգտագործել սեփական մարտկոցներ, որոնք կարտադրվեն Օհայոյի գործարանում, որը կառուցվել է LG Energy Solution-ի հետ միասին, եւ ավելի քիչ կախված կլինի դրսի մատակարարումներից։

Վերածնված Hummer-ը նորից ներկայացվել է 2020թ. աշնանը՝ որպես էլեկտրապիկապ, իսկ 2021-ի գարնանը ստեղծվել է նաեւ ամենագնացը։ Երկուսն էլ ունեն եռաշարժիչ ուժային սարք, բայց պիկապն ունի 1 014 ձիաուժ, իսկ փակ թափքով տեսակը՝ 842 ձիաուժ։ Ultium մարտկոցն ապահովում է մոտ 563 եւ 450 կիլոմետր՝ առանց լրացուցիչ լիցքավորման։

«Համերի» արժեքը՝ կախված տեսակից ու թափքից, տատանվում է 85 հազարից մինչեւ 100 հազար դոլարի սահմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում օգտագործված Toyota մեքենաները նորերից թանկ արժեն
Օգտագործված Toyota մեքենաները 2022թ. հուլիսին Ճապոնիայում ավելի թանկ են դարձել, քան նորերը...
ԵՄ-ն «խորապես մտահոգված է» ԱՄՆ-ի կողմից առաջարկվող էլեկտրամոբիլների գնման հարկային արտոնությունների կապակցությամբ
«Մենք դա օտարերկրյա արտադրողների կողմից խտրականություն ենք համարում ԱՄՆ-ից արտադրողների նկատմամբ...
Ferrari-ն արգելակման համակարգի դեֆեկտի պատճառով հետ կկանչի ավելի քան 23 000 մեքենա
Ընկերության համար, որը սովորաբար տարեկան վաճառում է առնվազն 10 000 մեքենա, հետկանչի մասշտաբները հսկայական են․․․
Մասկը 6,9 միլիարդ դոլարով վաճառել է Tesla Inc.-ի արժեթղթերը
Սա միլիարդատիրոջ կատարած ամենամեծ վաճառքն է...
Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Yaris Ativ սեդանը
Ի տարբերություն նախորդ սերնդի մոդելի՝ նորույթն ավելի սոլիդ տեսք ունի, ինչի պատճառով այն կարելի է շփոթել Toyota Corolla-ի հետ...
Tesla-ին մեղադրել են ավտոպիլոտի գովազդի համար, որը կարող էր մոլորության մեջ գցել սպառողին
Զեկույցում ասվում է, որ Tesla-ն առաջադեմ աջակցության համակարգերն ավտոպիլոտ է անվանել, թեեւ դրանք այդպիսիք չեն հանդիսանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ