News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում:

Երեսուն տարի առաջ Հայաստանն անդամակցեց ԵԱՀԿ-ին՝ կարևորելով կազմակերպության նպատակներն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Այս մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

Նա նաեւ նշել է. «Մենք համոզված էինք, որ մեր հանձնառություններն ու նպատակները կիսում են բոլոր անդամ երկրները, և անհերքելի հեղինակություն ունեցող այնպիսի կազմակերպությունում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, երկակի ստանդարտները տեղ չունեն։

Ցավոք, այս համուզումը խաթարվեց, երբ առերեսվեցինք ցավալի իրականության հետ․ ԵԱՀԿ-ն ի զորու չեղավ դատապարտել 2020 թ․ աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան, ուր բացահայտ էր զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը:

ԵԱՀԿ-ն լռեց, երբ Ադրբեջանը պատերազմական հանցագորգություններ էր իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ վարոլով էթնիկ զտումների քաղաքականություն, գործածելով քիմիական զենք և կասետային ռումբեր։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղում կանգնեցվեց անմարդկային արյունահեղությունը, սակայն հակառակ ադրբեջանական պաշտոնական շրջանակների պնդումներին՝ հակամարտությունն իր քաղաքական լուծումը չի ստացել։

Ըստ էության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ավելի են սրվել, և դրանք պակաս կարևոր չեն, քան Արևելյան Եվրոպայի անվտանգային խնդիրները։

Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ։

Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, շարունակում է էթնիկ զտումների, մշակութային և պատմական հուշարձանների յուրացման և ոչնչացման քաղաքականությունը, ագրեսիվ ատելության հռետորաբանությունն ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել։ Ցանկացած համաձայնություն, որը կառուցվում է ուժի կիրառությամբ, հարկադրաբար և ժողովրդի կամքին հակառակ՝ գեներացնում է նոր բախումներ ու ագրեսիայի հնարավորություն ստեղծում։

Մի ողջ ժողովրդի կյանքի և ինքնորոշման իրավունքը չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին։ Ոչ էլ կարել է այդ ժողովրդին տարածաշրջանային կամ համաշխարհային դերակատարների միջև տարաձայնությունների պատանդ դարձնել:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդի հիշողության մեջ դաջված են աշխարհաքաղաքական այսպիսի շահերի սարսափելի հետեւանքները։

Այս համատեքստում կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերահաստատեն իրենց հանձնառությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ