News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը


«Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ հուլիսի 5-ին երթով եղել են ՍԴ-ի դիմաց, ապա ՀՀ նախագահականի դիմաց, որից հետա հասել են Ազգային ժողովի մոտ:

«Ես այսօր շատ կցանկանայի շնորհավորել բոլորիս Սահմանադրության օրվա առիթվ: Այսօր ոչ միայն Սահմանադրության օրն է, այլեւ մեր զինանշանի, մեր դրոշի: Ցավոք այս իշխանությունները 4 տարի շարունակ պղծել են եւ Սահմանադրությունը, եւ զինանշանը, եւ դրոշը:  ԱԺ-ում կա մի ուսապարկ, որը հայտարարում է, թե պետք է երրորդ երկրների համար ճանապարհ բացել Հայաստանով: Իգիլի զորքերի համա՞ր եք ճանապարհ բացում, թե՞ ադրբեջանցիներին եք հրավիրում: Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը հո պոզով-պոչով չի լինո՞ւմ, Կասկադով էլ է լինում, Օպերայով է լինում, ըստ սրանց:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող խրտվիլակն այսօր գնացել է ու եղնիկներին է կերակրում: Ես եկել եմ այստեղ, որ իր եղջերավորներին կերակրեմ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրա ձեռքին կար ծառի ճյուղ. «Սա թողնում եմ այստեղ, որ իր ուսապարկերը, եղջերավորները  դուրս գան ու էս խոտն ուտեն»,-հավելեց նա:

Ակցիայի մասնակիցները նաեւ անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի լուսանկարները թողեցին ԱԺ դարպասների մոտ:

Դրանից հետո երթը շարժվեց Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ այսօրվա ակցիան ավարտվեց:

Ավելի վաղ ակցիայի մասնակիցները ՍԴ-ի դիմաց թողել էին «շղթայված» Սահմանադրությունը, իսկ նախագահական նստավայրի դիմաց՝ վարունգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ