News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հացահատիկի հարցի շուրջ բանակցություններն արդյունավետ կլինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում որոշակի առաջընթաց կա, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ եթե Մոսկվան եւ Կիեւը պայմանավորվեն հացահատիկի խնդրի շուրջ, Ուկրաինայի ջրերից դուրս «անվտանգության գոտի» կստեղծվի։

«Մեկ շաբաթվա ընթացքում՝ տասը օրվա ընթացքում, մենք բանակցություններ ենք ծրագրում թե՛ պարոն Պուտինի, թե՛ Զելենսկու հետ՝ խնդիրը լուծելու համար։ Պարոն Գուտերեշը նույնպես մտադիր է միանալ այս գործընթացին։ Մենք հույս ունենք արդյունքի հասնել»,- ասել է Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ