News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի քաղաքացիների համար դյուրացվում է Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։

Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով՝ վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել անմիջապես Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ դիվանագիտական ներկայացուցչություն։

Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի համար դիմել էլեկտրոնային վիզաների համակարգի միջոցով՝ evisa.mfa.am։

Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի սահմանային հսկողության ցանկացած կետ ժամանելուն պես, եթե ունեն կացության կարգավիճակ կամ վիզա՝ հետևյալ երկրներում. ԵՄ անդամ պետություններ, Շենգենյան գոտու երկրներ, ԱՄՆ, Ավստարալիա, Նոր Զելանդիա, Կորեայի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Կանադա, Ռուսաստան, Ճապոնիա, Սաուդիան Արաբիա, Քուվեյթ, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Օման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ