News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վիեննայում հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը  հանդիպումից մի լուսանկար ու գրել.

«2022 թվականի հուլիսի 1-ին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ իրավական և պաշտոնական կարգավիճակ չունեցող Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի կողմից պաշտոնապես նշանակված դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։ Ստացվում է, որ մի երկում պաշտոնապես դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանը, որի նստավայրն Իրանի մայրաքաղաքն է, երրորդ երկրում մասնակցում է մի դիվանագիտական հանդիպման՝ չորրորդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով։

Սա դիվանագիտության մեջ թերևս աննախադեպ երևույթ ու խայտառակություն է։

Իր առաքելության վայրը ժամանակավորապես լքող դեսպանը հատուկ հայտագրով (նոտա) տեղեկացնում է դեսպանընկալ երկրի արտաքին գործերի նախարարությանն ու դիվանագիտական կորպուսին՝ ժամանակավորապես բացակայության և նույն կերպ ծանուցում վերադարձի մասին։ Արսեն Ավագյանի պարագայում, նման պաշտոնական ծանուցում ստանալուց հետո, Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից կարող է տեղեկանալ, որ իրենց երկրում հավատարմագրված դիվանագետը, այն էլ դեսպանը, գտնվում է ոչ թե իր, այլ երրորդ երկրի մայրաքաղաքում՝ մասնակցելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների։ Սա բազմաթիվ հարցեր առաջացնող սկանդալային փաստ է։

Արսեն Ավագյանը գիտական և գործնական դիվանագիտության առումով Հայաստանի լավագույն թուրքագետներից մեկն է։ Նա փայլուն կերպով տիրապետում է Թուրքիայի պատմությանը, հայ-թուրքական հարաբերությունների մանրամասներին, երկու անգամ՝ 2001-2005 և 2015-2019 թվականներին եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը (նստավայրը Ստամբուլ),  հավանաբար, հենց այդ պատճառով է հրավիրվել այդ հանդիպմանը։ Սակայն, եթե Հայաստանի իշխանության և դիվանագիտության ղեկին լինեին բանիմաց և խելամիտ մարդիկ, ապա նա կնշանակվեր ոչ թե Իրանում ՀՀ դեսպան, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացում իբրև Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակում, այլ ոչ թե նաժիշտ՝ անփորձ, անտեղյակ և անպիտան Ռուբեն Ռուբինյանին սպասարկելու համար։

Կիսագրագետ և դիվանագիտության հետ երբևէ որևէ առնչություններ չունեցած Նիկոլ Փաշինյանը չի վստահում պրոֆեսիոնալ դիվանագետներին, իսկ արտասահմանյան առաքելությունների գործուղում է իր կնոջը, թիմակից անպիտաններին, իսկ պրոֆեսիոնալներին կարգում դրանց սպասավոր՝ խախտելով դիվանագիտական սկզբունքներն ու նորմերը, որոնք ոչ մի դեպքում անհետևանք չեն մնում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ