News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, չմնաց գեթ մեկ ՔՊ-ական ուսապարկ (ըստ ՔՊ-ի` իրենց պատգամավորները Նիկոլի ուսապարկեր են), որը չխոսեր ընդդիմության մասին: Սա շատ բնական եմ համարում: Ուսապարկ-պատգամավորները բացահայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրա: Վերջապես բնազդաբար հասկանում են, որ առանց ընդդիմության` խորհրդարան չի լինում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Ժողովրդավարական համակարգերում ընդդիմությունն է իմաստ և բովանդակություն տալիս խորհրդարանական քննարկումներին: Այլապես, այն վերածվում է կռապաշտության: Իրենք խոսում, իրենք քվեարկում և իրենք ծափ տալիս պետության կործանմանը:

Ընդդիմության երկու խմբակցությունները, ուղիղ ութ ամիս ակտիվ աշխատել են խորհրդարանում, մասնակցել նիստերին, հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով, այլընտրանքային առաջարկներով, առողջ քննադատությամբ և քաղաքական հայտարարություններով: Ի՞նչ են ստացել արդյունքում. խուլիգանական ծեծկռտու՞ք, վարչապետական հիստերիա՞, հիվանդագին մեկնաբանություննե՞ր, անհարգալից վերաբերմու՞նք, ընդդիմադիր պատգամավորին ԱԺ ամբիոնի մոտից սերժանտների կողմից ձեռքերն ոլորելով հեռացնե՞լ, նախաձեռնությունների մերժու՞մ, արտահերթ նիստերին ուսապարկերի չմասնակցություն-տապալու՞մ...

Լավ իմացեք, Հայաստանն ունի ընդդիմություն և այն ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին: Բոլորովին պարտադիր չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի ԱԺ կրկեսին ու բեմադրվող ֆարսին: Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար:

Լավ չի չէ՞ առանց ընդդիմության ո´չ հարգելի կապիտուլյանտներ: Դե խելքներդ գլուխներդ հավաքեք, ու պատրաստվեք անխուսափելի պատասխանատվության ծանր բեռը կրելուն: Եթե իհարկե դուք այդքան կաք:

Հայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության: Դուք ինքնասիրահարված ապուշի նման, 2018թ.-ից մերժել եք բոլոր տիպի համագործակցությունները, խորհուրդներն ու առաջարկությունները: Դուք պետք է հեռանաք ու չխանգարեք երկիրը կարգի բերելուն:

 

Տպել
Ամենաշատ