News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ խոսքը վերաբերում է տարկետում տրամադրելուն:

Նրա խոսքով, 2017-ին ընդոըւնված օրենքի համաձայն ուսանողները զրկվեցին անընդհտ կրթություն ստանալու իրավունքից, որովհետեւ պետք է զորակոչվեին բանակ՝ բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած շրջանավարտների, որոնց թիվը 6-7 է:  Նաեւ որոշվել էր տարկետում տրամադրել աշխարհի առաջին 50 առաջատար բուհերում սովորողներին:

«Հիմ առաջարկվում է կառավարությանը լիազորել՝ համապատասխան բնագիտական մասնագիտություններով եւ որոշակի հստակ բուհերին տրամադրել որոշակի քանակ, որը կենթադրի տարկետման իրավունք: Այդ բուհերի ցանկը կհաստատի կառավարությունը:

Երկրորդ կետը վերաբերում է զորակոչի տարիքի փոփոխությանը: Տարկետում ստացած մեր քաղաքացիները վերջին տարիներին լրջագույնս խնդրի էին առնչվում: Բանն այն է, որ 12-ամյա կրթության դեպքում մարդիկ դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում: Դրանից հետո 4 տարի բակլավրիատ, 2 տարի մագիստրատուրա, 3 տարի ասպիրանտուրա, եւ ստացվում է, որ ասպիրանտը դեռեւս իր երրորդ տարվա ուսոցման շրջնում զորակոչվում է բանակ: Այս փոփոխությամբ առաջարկում ենք այդ քաղաքացիների համար զորակոչի տարիքը սահմանել մինչեւ 28 տարեկանը, ոչ թե 27: Սա շատ սպասված նախագիծ է»,-ասաց Դումանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ այս նախագծով տարկետման իրավունքը վերադարձնում են բուհական համակարգ. «Կարեւոր է արձանագրել, որ մենք այս որոշումը կայացնում ենք կառավարությանը թողնելով հայեցողության լիազորություն: Այսինքն ոչ թե ասում ենք՝ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ տարկետում է ստանում, այլ ամեն տարվա համար հասցեական, որոշակի մասնագիտությունների, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված կառավարության առաջնահերթություններից: Նաեւ կառավարությունը յդ որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Սա վերաբերելու է հաջորդ տարվա ընդունելության քննություններին»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ