News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին՝ օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Թերի Ջորջին, փառատոնի պատվավոր հյուր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կոստա-Գավրասին, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մայքլ Գյուրջյանին և գրող, հումանիստ, ակտիվիստ Միրզա Դինայիին՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար ու գործադիր տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Վարչապետը ողջունել է կինոաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությունը մեր երկրում անցկացվող մշակութային նշանակալի իրադարձությանը, որը նպաստում է կինոարդյունաբերության զարգացմանը, մասնագիտական շփումների ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կինոարտադրության զարգացումը կարևոր է ոչ միայն մշակույթի, այլև կրթության, գիտության, տեխնոլոգիաների համար, և Հայաստանը շահագրգռված է ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով հաղորդակից լինել այդ գործընթացին:

Հարություն Խաչատրյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության օժանդակությունը կինոփառատոնի անցկացմանը և մանրամասներ ներկայացրել դրա ընթացքի վերաբերյալ: «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներն էլ երախտագիտություն են հայտնել միջոցառմանը մասնակցելու հրավերի համար և կիսվել տպավորություններով՝ ընդգծելով, որ վայելում են իրենց ժամանակը Հայաստանում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կինեմատոգրաֆիայի զարգացման միտումների ու  հեռանկարների վերաբերյալ: Քննարկվել են այս ոլորտում ներդրվող ռեսուրսների արդյունավետ կիրառմանը, կինոշուկայի, որակյալ  կինոարդյունաբերության զարգացմանը, երիտասարդ մասնագետների խրախուսմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության նախաձեռնած բարեփոխումները մշակույթի ու կրթության բնագավառներում, որոնց նպատակը որակական փոփոխություններն են, զարգացման միտված արժեհամակարգի և միջավայրի ձևավորումը:

Կառավարության ղեկավարը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հետագա աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ