News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը եւ նույն նախարարության արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանը 4 օրով գործուղվել են Իրան:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանին 2022 թվականի հուլիսի 24-27-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։

2. Նարեկ Տերյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը և Կորյուն Ղազարյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Տերյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է հնարավոր ապաշրջափակման դեպքում ՀՀ-ի և Իրանի միջև երկաթգծի գործարկման հարցը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին…
Սյունիքի մարզը կարևոր է մեզ համար, նրա նկատմամբ որևէ երկիր չպետք է ունենա որևէ նկրտում. Իրանի դեսպանը՝ ՀՀ դատախազին
Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի...
Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնումը կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում
Այս մասին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կանին․․․
Հայ եւ իրանցի դիվանագետները Թեհրանում քննարկել են Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների ընդլայնման հեռանկարները
Մնացական Սաֆարյանը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանում քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը...
«Հրապարակ». Իրանը նաեւ տնտեսական ներկայություն է ապահովում Սյունիքում
Կապանում բոլորը գիտեն, որ կենցաղի տան սեփականատերն Էդիկ Բարսեղյանն է՝ Լոնդիկը, ով ծնունդով գորիսեցի է...
Ձևավորված ավանդույթներն ու փոխգործակցությունը կլինեն շարունակական». Արգիշտի Քյարամյանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանին
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է…
Ամենաշատ