News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Կառավարությունը վաղուց է գալիք ձմռան համար խիստ լավատեսական տեսլական ներկայացնում, երբ խոսքը էներգակիրների մասին է: Ածխի եւ գազի խնդիրը բարդ խնդիր է Եվրոպայի համար, Wirtualna Polska-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Յանուշ Շտայնհոֆը։

«Ռուսաստանը 160-170 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել եվրոպական շուկա։ Այդ գազի կորուստները եվրոպական բալանսում զգալի կլինեն՝ մոտ 30 տոկոս։ Դա չի կարող փոխհատուցվել այլ ուղղություններից առաքումներով շատ կարճ ժամանակում։ Նույնը ածուխի դեպքում է»,- ասել է Շտայնհոֆը:

Ըստ նրա՝ ածուխ կարելի է գնել համաշխարհային շուկաներից, սակայն հաճախ այն ստիպված են բերել հեռավոր երկրներից։

«Ռուսական ածխի վրա էմբարգո կիրառելու որոշումը կայացվել է գրեթե մեկ գիշերում՝ չմտածված։ Մոռացվել է, որ էմբարգոն իմաստ եւ մեծ նշանակություն ունի, երբ որոշումները կայացվում են ԵՄ բոլոր երկրների կողմից համատեղ»,- ընդգծել է Լեհաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Էդինբուրգի հերցոգուհին այցելել է Ուկրաինա եւ հանդիպել Զելենսկու հետ
Հերցոգուհի Սոֆին հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ...
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ այդ կարգի հրթիռների արդյունավետ կիրառումը գերմանացի զինվորականների մասնակցություն է պահանջում, իսկ դա այն գիծն է, որն ինքը չի ցանկանում խախտել...
Ամենաշատ