News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Էդինբուրգի հերցոգուհի Սոֆին այցելել է Ուկրաինա եւ բանակցություններ վարել  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ նրա կնոջ՝ Ելենայի հետ, սա ռազմական հատուկ գործողությունից հետո Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամի առաջին այցն է Ուկրաինա։ Այս մասին տեղեկացրել է Զելենսկու գրասենյակի Թելեգրամ-ալիքը։

Նշվել է, որ Էդինբուրգի հերցոգուհի Սոֆին արքայազն Էդուարդի՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ  III-ի եղբոր կինն է։

«Նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ առաջին տիկին Ելենա Զելենսկայան Կիեւում երեկ հանդիպել են Նորին թագավորական գերազանցություն հերցոգուհի Սոֆիի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ