News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա6 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը կազմել է 11,8 տոկոս։ Այս աճը հիմնականում ապահովվել են շինարարության, առևտրի և ծառայության ոլորտները։

2022 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտն աճել է 5,8 տոկոսով, շինարարությունը՝ 12,7  տոկոսով, առևտուրը՝ 10,7 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 26,9 տոկոսով։ Արդյունաբերության ոլորտի համեստ աճը պայմանավորված է Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման և դոլարի արժեզրկմամբ պայմանավորված ոչ հանքահումքային արտադրատեսակների արտահանման կրճատմամբ։

Առաջին հայացքից թվում է, որ երկնիշ աճը Հայաստանի տնտեսության համար անսպասելի և մեծ ձեռքբերում է, սակայն իրականում այն պայմանավորված է արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուսաստանցիզբոսաշրջիկներիժամանակավոր հոսքովև տրանսֆերտների աճով, ինչպես նաև համաշխարհային շուկայում մետաղների բարձր գներով։

Հարկ է նշել նաև, որ շինարարարության ոլորտի աճը պայմանավորված է ասֆալտապատման ծավալների մեծացմամբ, ինչպես նաև հիպոթեքային բնակարանների հասանելիությամբ։ Անշուշտ, անշարժ գույքի գների աճով խիստ շահագրգռված է բանկային համակարգը։ Հատկանշական է, որ այս ընթացքում զուգահեռաբար ավելանում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական պարտքը ավելացել է 706 մլն դոլարով։ Ստացվում է, որ պարտքով ֆինանսավորում ենք ասֆալտապատման ծրագրերը, որոնց տնտեսական արդյունավետությունը շատ ցածր է։

Իսկ ծառայությունների ոլորտի տպավորիչ աճը պայմանավորված է ֆինանսական համակարգի, հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությանև շահումով խաղերի ոլորտների աճով։ Այս երկու ոլորտները հիմնականում չեն հանդիսանում արտահանելի ոլորտներ և տնտեսության մեջ որակական փոփոխություն չեն կարող առաջացնել։ Հետևաբար, սրանք չեն կարող նպաստել բնակչության կենսամակարդակի բարելավմանը։ Եվ պատահական չէ, որ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բանկային համակարգը եռապատկել է իր զուտ շահույթը՝ հասցնելով 111 մլրդ դրամի։

Տեղին է հիշեցնել, որ 2009 թվականին գրանցվեց Հայաստանի անկախության տարիների ամենամեծ անկումը՝ 14,1 տոկոսով, որը պայմանավորված էր շինարարության ոլորտի կտրուկ անկմամբ։Անշուշտ, այս տարվա աճի հիմքում ընկած են զուտ արտաքին գործոններ, այսինքն՝ այդ աճը երկարաժամկետ կտրվածքով կայուն չի կարող լինել, հատկապես՝ բարձր բազայինէֆեկտը հաշվի առնելով՝ հաջորդ տարի տնտեսական աճ կամ նույնիսկ եղած ցուցանիշները պահպանել անհավանական է։

Ուշագրավ է, որ այս տարվա ընթացքում 36,3 տոկոսով ավելացել են արտահանման ծավալները։ Այն դեպքում, երբ արտահանողները, գործարարները պարբերաբարդժգոհում են դոլարի արժեզրկման բացասական հետևանքներից։ Դեռևս պաշտոնապես հրապարակված չեն արտահանման կազմն ու կառուցվածքը, սակայն ակնհայտ է, որ այդ աճըհիմնականում ապահովել է հանքահումքային արտադրանքը։Միաժամանակ ներկրման ծավալների 48,7 տոկոսով աճի պատճառով էլ ավելի է խորանում Հայաստանի արտաքին առևտրի սալդոն, ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ ներկրում է, քան արտահանում։ Անշուշտ, ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է արժեզրկվող դոլարը․ներկրվող ապրանքների աճը մեծ վնաս է հասցնում տեղական արտադրողներին՝ նրանց դուրս թողնելով նաև ներքին շուկայից։ Համադրելով արդյունաբերության ոլորտի համեմատության մեջ համեստ 5,8 տոկոս աճի, ներկրման և արտահանման ծավալների երկնիշ աճի ցուցանիշները՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանն ունի  որոշակի ծավալի վերաարտահանումը, այսինքն՝ տնտեսական պատժամիջոցների պատերազմի պայմաններում արգելքի տակ գտնվող որոշ ապրանքներ ներկրվել են Հայաստան, այնուհետև արտահանվել այլ երկրներ։ Ուղղակի տեղի է ունեցել գումարների շրջապտույտ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին անցած տարվա հունիսի նկատմամբ միայն սննդամթերքը թանկացել է 17,4 տոկոսով։ Հայաստանի նման բարձր՝ 27 տոկոսանոց աղքատություն ունեցող երկրներում մարդիկ իրենց եկամտի 70-80 տոկոսը ծախսում են բացառապես սննդամթերքի վրա, այսինքն՝ Հայաստանում կշարունակվի ավելանալ թերսնվող մարդկանց թիվը։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության ժամանակավոր աճը չի հանգեցնելու որակական փոփոխությունների կամ կենսամակարդակի բարելավման, և արտաքին գործոնների ազդեցության թուլացման հետ մեկտեղ պղպջակի պես անհետանալու է։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ