Հայաստանի առանձին հատվածներում հուլիսի 27-ին կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 16-21 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +34 +36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +26 +29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +30 +33,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +25 +29,
Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +29,
Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +25 +28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +30 +34,
Արարատում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +35 +37,
Արմավիրում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +34 +36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +24 +28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +33 +37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +28 +33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25 +29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +30 +35։