News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության եւ բարգավաճման գոտու վերածելու օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաեւը։

Նա նշել է, որ տարածաշրջանային ուղղությամբ իր աշխատանքում Ռուսաստանն առաջ է տանում բացառապես կառուցողական օրակարգ եւ չի պատրաստվում որեւէ մեկի հետ մրցակցել։ «Մենք կառուցողական նպատակներ ունենք։ Ինչ վերաբերում է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, ապա, ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների հիման վրա։

Մենք չենք առարկում ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման դեմ, եթե նրանք գործում են վերը նշված պայմանավորվածություններին համապատասխան եւ նպաստում են դրանց իրականացմանը: Գլխավորը կրկնօրինակում ու քողարկված խաղեր թույլ չտալն է՝ ինչ-որ մեկին թուլացնելու, գործը խափանելու նպատակով։ Ցավոք, մենք մեկ անգամ չէ, որ ստիպված ենք եղել առնչվել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից նման պրակտիկայի հետ»,- ասել է Նեչաեւը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ