News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

BP ընկերության շահույթը երկրորդ եռամսյակում ավելացել է ավելի քան երեք անգամ՝ հասնելով 14 տարի առաջվա առավելագույնին, քանի որ ընկերությունը միացել է մրցակից Shell-ին՝ օգուտ քաղելով նավթի եւ գազի գների կտրուկ աճից։

Նավթային հսկան տեղեկացրել է, որ ինքնարժեքի փոխարինման բազային շահույթը բարձրացել է՝ հասնելով 8,5 մլրդ դոլարի երեք ամսվա ընթացքում (մինչեւ հունիսի 30-ը)՝ մեկ տարի առաջվա 2,8 մլրդ դոլարի համեմատ, տեղեկացրել է AP-ը։

BP-ն խրախուսել է ներդրողներին՝ բարձրացնելով բաժնետերերի վճարները 10 տոկոս դիվիդենդներով եւ մինչեւ սեպտեմբերի վերջ բաժնեթղթերի գնման պլանն ավելացնելով եւս 3,5 մլրդ դոլարով։

Շահույթն ավելանում է այն դեպքում, երբ տնային տնտեսություններն ամբողջ ուժով փորձում են վճարել սրընթաց աճող հաշիվները, իսկ ցասումն ուժգնանում է նավթային եւ էներգետիկ ընկերությունների հսկայական շահույթների առիթով՝ Shell-ի եւ British Gas Centrica-ի սեփականատիրոջ անցած շաբաթվա անհավանական արդյունքների հետ կապված։

BP-ն նաեւ նախազգուշացրել է, որ ամռանը էներգակիրների գների իջեցում չի սպասվում՝ կանխատեսելով, որ հում նավթի եւ գազի գները կմնան բարձր երրորդ եռամսյակում՝ Ռուսաստանից մատակարարումների խափանումների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Թուրքիայի տարածքով ԵՄ է մատակարարել 3 միլիարդ եվրոյի նավթամթերք՝ էմբարգոյի սահմանումից հետո
CSD-ի և Մաքուր օդի և էներգիայի հետազոտական ​​կենտրոնի (CREA) հետաքննության համաձայն՝ այն բանից հետո...
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար
Չորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Հայանիստում, Կապանում, Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար
Նավթի գնանշումներն ընկնում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ