Այսօր՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։25 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլ. էներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: