News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը վիրավորվել է: Ռուս խաղաղապահների հրամանատարությունն ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։ Կողմերի շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման եւ հնարավոր միջադեպերի կանխման համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ