News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ շխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կռուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում ի  նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը ապահովել. «Այո, մենք այս ընթացքում այսօր էլ պատրստ ենք այդ կապն ապահովել: Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք Հայաստանի սահմանը եւ գնացեք Ադրբեջան: Մենք նաեւ դեռեւս նախորդ տարվանից ունենք մաքսային ծառայության կետ եւ սահմանային ծառայության կետ, եւ մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել եւ կապ հաստատել Նախիջեւանի հետ:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ:Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին համարում ենք երկրորդ հարցը, առաջինը իրավական ընթացակարգերի ամրագրումն ու գործարկումն է:

Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանն այսօր մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթեւեկել մինչեւ Նախիջեւան:

Եթե բառացի ու տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապն Նախիջեւանի հետ: Ադրբեջանի ամենաարեւմտյան շրրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան: Մենք երաշխավարում ենք անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մենք դա կարող ոենք ապահովել նաեւ Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում: Այս ընթացքում Ադրբեջանը չի էլ փորձել օգտվել դրանից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ դիմեց ՊԵԿ-ի եւ ԱԱԾ-ի ղեկավարներին՝ հանձնարարելով ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը. «Պարոն Աբազյան եւ պարոն Բադասյան, ես էլի հանձնարարում եմ, որ եւս մեկ անգամ ապահովեք նոյւեմբերի 9-ի հայտարարությամբ այդ հնարավորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ