Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել է կարտոֆիլային նախուտեստների և պոպկորնի արտադրությամբ զբաղվող «Հոմ հոլդինգ» ՍՊԸ։
Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին։ Կարտոֆիլային նախուտեստների արտադրության սկզբնական շրջանում ամսական 1 տոննա վերամշակման ծավալը ներկայում հասել է մոտ 8 տոննայի։
Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանն ու ընկերության ղեկավարները զրուցել են ագրովերամշակման ոլորտում իրականացվող քաղաքականության, տեղական գյուղմթերքի արտադրողականության ու մրցունակության բարձրացման, արտահանման ու ներմուծման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ։