News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Ուորեն Բաֆեթի ընկերությունը երկրորդ եռամսյակում 43.76 միլիարդ դոլարի վնաս է կրել, քանի որ նրա ներդրումների թղթային արժեքը կտրուկ անկում է ապրել, սակայն Berkshire Hathaway-ի օպերացիոն ընկերություններից շատերն ընդհանուր առմամբ լավ արդյունքներ են ցուցյ տվել, փոխանցում է AP-ն։

Berkshire-ը հայտարարել է, որ իր ներդրումների արժեքի հիմնականում չիրականացված 53 միլիարդ դոլարի անկումն է ստիպել իրեն հայտնել մոտ 44 միլիարդ դոլարի վնասի մասին կամ 29.754 դոլար՝ մեկ A դասի բաժնետոմսի համար:

Berkshire-ի երեք խոշորագույն ներդրումների՝ Apple-ի, American Express-ի եւ Bank of America-ի բաժնետոմսերի արժեքը երկրորդ եռամսյակում զգալիորեն ընկել են։

Բաֆեթն արդեն վաղուց էր նշում, որ ասել է, որ Berkshire-ի օպերացիոն շահույթն ընկերության գործունեության լավագույն ցուցանիշն է, քանի որ այն չի ներառում ներդրումային շահույթն ու կորուստը, որոնք կարող են եռամսյակից եռամսյակ շատ տարբեր լինել: Այս ցուցանիշով Berkshire-ի շահույթը զգալիորեն աճել է մինչեւ 9.28 միլիարդ դոլար կամ 6.312,49 դոլար մեկ A դասի բաժնետոմսի դիմաց՝ անցյալ տարվա 6.69 միլիարդ դոլարից կամ 4.399.92 դոլար մեկ A դասի բաժնետոմսի դիմաց:

Ներդրումներից բացի, Berkshire-ն ավելի քան 90 ընկերություններ ունի։ Berkshire-ում հայտարարել են, որ օպերացիոն շահույթն աճել է իր բոլոր հիմնական ստորաբաժանումներում, այդ թվում՝ ապահովագրական ընկերություններում, խոշոր կոմունալ ձերնարկություններում եւ BNSF երկաթուղիում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ