News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիտվայի պատվիրակությունը՝ Լիտվայի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Ագնե Վայիցյուկեւիչյուտեի գլխավորությամբ, հնգօրյա այցով ժամանել է Թայվան, հայտնել է կղզու ԱԳՆ-ը։

«Թայվանը սրտանց ողջունում է Ագնե Վայիչուկեւիչյուտին եւ նրա պատվիրակությանը: Լիտվայի տրանսպորտի եւ կապի փոխնախարարին մաղթում ենք արդյունավետ հնգօրյա այց, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական համագործակցությունն ու գործարար կապերը առաջադեմ ոլորտներում»,- ասված է Թայվանի ԱԳՆ-ի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում։

Կղզու կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA) ավելի վաղ հայտնել էր, որ այցի ընթացքում Լիտվայի պատվիրակությունը, մասնավորապես, հանդիպում կունենա տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ եւ կայցելի էլեկտրական ավտոբուսների արտադրության կենտրոն։

Լիտվայի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները սրվել են՝ Վիլնյուսում Թայվանի պաշտոնական ներկայացուցչության բացումից հետո։ Այդ կապակցությամբ Չինաստանի ԱԳՆ-ն բողոք էր հղել Լիտվային։ Ավելի ուշ Չինաստանը Վիլնյուսի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները միակողմանի իջեցրել էր՝ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ