News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Foxconn-ի գործարաններում iPhone 14-ի արտադրությունը կսկսվի միաժամանակ Չինաստանում եւ Հնդկաստանում։ Հայտնում է 9To5Mac-ը՝ հղում տալով վերլուծաբան Մինգ Չի Կուոյի խոսքերին։

Կուոն նշել է, որ առնվազն բազային iPhone 14-ը կարտադրվի Հնդկաստանում, իսկ նոր շարքի այլ մոդելների մասին տվյալներ չունի։ Ամեն դեպքում, եթե ինսայդերի տեղեկությունը հաստատվի, սա կլինի առաջին դեպքը, երբ Apple-ը կսկսի սմարթֆոնների վերջին սերիայի արտադրությունը Չինաստանում եւ որեւէ այլ երկրում։

Ըստ վերլուծաբանի՝ Apple-ը ստիպված է գնալ այս քայլին, քանի որ, աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման պատճառով, վախենում է Չինաստանում լոգիստիկայի հետ կապված խնդիրներից։ Բացի այդ, COVID-19-ի բռնկման պատճառով Չինաստանում պարբերաբար ներդրվող արգելափակումների պատճառով Apple-ն ունի բացթողում նոր սմարթֆոնների անհրաժեշտ ծավալների արտադրության հարցում։

9To5Mac-ը հիշեցրել է նաեւ, որ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո Apple-ն իր մատակարարներին զգուշացրել է չնախատեսված խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ Չինաստանի վրեժխնդրության դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ