News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ստամբուլի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Spotify-ի նկատմամբ՝ օգտատերերի ստեղծած որոշակի փլեյլիստերի անվանումների պատճառով, տեղեկացրել է Sabah-ը։

«Վիրավորական» փլեյլիստերը ներառում են «Երգեր, որոնք լսում է (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը), երբ խմում է», «Ալլահի Ռինգտոնը», «Երգեր, որպեսզի Ադամին վռնդեն դրախտից» եւ «Երգեր, որոնք Մուհամեդ մարգարեն ու Ալլահն են լսում, երբ խմում են»։

Հետաքննությունը նախաձեռնվել է այն բողոքներից հետո, որ փլեյլիստերը իսլամատյացություն են հրահրում՝ վիրավորելով կրոնական արժեքներն ու պետական պաշտոնյաներին։ Բողոքներն ստացվել են Կապի նախագահական կենտրոնում (CİMER)։

Օգտատերերը կարող են իրենց փլեյլիստերը բոլորին հասանելի կամ մասնավոր դարձնել, բայց շվեդական Spotify ընկերությունը նախնական հավանություն չի պահանջում։

CİMER-ը հարթակ է, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կարող են բողոքներ ներկայացնել բոլոր պետական հաստատություններին նախագահի գրասենյակի միջոցով։ TRT պետական  հեռուստաընկերության տվյալներով՝ 2021թ. կենտրոնն ստացել է 6,1 մլն հարցում եւ պատասխանել է 5,5 միլիոնին։ Բողոքները կազմում են բոլոր դիմումների 40 տոկոսը։

Թուրքիայի օրենքները, որոնցում վերջերս փոփոխություններ են կատարվել, պահանջում են, որպեսզի պլատֆորմները հեռարձակման լիցենզիա ստանան, ինչը Spotify-ն արել է անցած տարի՝ ԶԼՄ-ների թուրքական վերահսկիչ մարմնի՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK) կողմից հասանելիության արգելքի սպառնալիքից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ