News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Իտալական Maire Tecnimont ընկերությունը պատրաստվում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից վերամշակված թափոններից գազ արտադրելու օգնությամբ, ասել է ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Բերնինին։

Ընկերությունն աշխատում է աղբավայրերի թափոններից ածխածնի եւ ջրածնի առանձնացման տեխնոլոգիայի վրա՝ էկոլոգիապես մաքուր քիմիական նյութեր եւ վառելիք արտադրելու համար: Բերնինիի տվյալներով՝ երկրի աղբավայրեր տարեկան մոտ 16 մլն տոննա չվերամշակվող աղբ է տեղափոխվում։

«Մենք կարող էինք դրանցից սինթետիկ գազ ստանալ՝ օտարերկրյա էներգիայի աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու համար։ 10 գործարանի առկայության դեպքում, որոնք կարող են տարեկան 600.000 տոննա վերամշակել, հինգ տարվա ընթացքում այդ գործարանները կարող են արտադրել Իտալիայի էլեկտրաէներգիայի ջեռուցման եւ ընդհանուր էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ գազի 10 տոկոսը»,- ասել է Բերնինին Bloomberg-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից հետո Իտալիայի կառավարությունը խնդիր է դրել հնարավորինս արագ ազատվել  կախվածությունից Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող բնական գազից։ Վարչապետ Մարիո Դրագիի նախաձեռնությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել եւ նոր համաձայնագրեր են ստորագրվել էներգակիրների դիվերսիֆիկացման եւ, մասնավորապես, Ալժիրից, Անգոլայից, Ադրբեջանից, Կոնգոյի Հանրապետությունից և մի շարք այլ երկրներից գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ։ Հունիսի վերջին Դրագին հայտարարեց, որ ռուսական գազի մատակարարումների մասնաբաժինը 40 տոկոսից 25 տոկոսի է հասել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան այս ձմռանը բնական գազի մատակարարումների առումով «աննախադեպ ռիսկերի» կբախվի․ ՄԷԳ
Նշվում է, որ Եվրամիության երկրները ստիպված կլինեն ձմռանը 13 տոկոսով կրճատել գազի սպառումը․․․
Գազի գինը Եվրոպայում նվազել է գրեթե 8 տոկոսով
Սեպտեմբերի 27-ին Եվրոպայում գազի բորսայական գինը կրկին գերազանցել է 2000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց՝ Հյուսիսային հոսք 2 գազատարերի վնասման մասին հաղորդագրություններից հետո․․․
«Հյուսիսային հոսքի» վնասված գծերի վերականգնման ժամկետները դեռեւս անհայտ են․ Պեսկով
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ գազատարների վերականգնման տեխնիկական հնարավորություններ կան, սակայն դրա համար անհրաժեշտ են ժամանակ եւ համապատասխան միջոցներ․․․
Իրանից Թուրքիա հասնող գազատարի աշխատանքը դադարեցվել է
Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի երկրորդ մատակարարն է Թուրքիա․․․
Թուրքիան հայտնել է սեւծովյան գազի արդյունահանման հարցում «հերթական մեծ քայլի» հաղթահարման մասին
Ավելի վաղ Sabah թերթը գրել է, որ Թուրքիան գրեթե 10 մլրդ դոլար կներդնի Սեւ ծովի Սաքարյա հանքավայրից 540 միլիարդ խմ գազ արդյունահանելու․․․
Իտալիան ուժեղացրել է ռազմածովային դիտարկումներն ու խողովակաշարերի վերահսկողությունը
Այս քայլը տեղի է ունեցել այս շաբաթ «Հյուսիսային հոսք» խողովակաշարերում արտահոսքի հայտնաբերումից հետո․․․
Ամենաշատ