News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանություններն առաջարկել են փրկել Եվրամիությունը էներգետիկ ճգնաժամից «էներգետիկ միջանցքի» օգնությամբ, ինչպիսին արդեն գործող ցորենի միջանցքն է, գրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Turkiye պարբերականին։

Սպասվում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գալիք գագաթաժողովում (Ուզբեկստան) այսպիսի նախաձեռնությամբ հանդես կգա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Առաջարկը կարող է ներառել հեղուկացված բնական գազի տարանցումը Թուրքիայի տարածքով՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատման համատեքստում, «Հյուսիսային հոսք» խողովակաշարի սարքի հետ կապված խնդիրների պայմաններում։

Թուրքական մեկ այլ պարբերականի՝ Yeni Safak-ի տվյալներով, Եվրամիության ղեկավարությունը նախատեսում է ավելացնել Տրանսադրիատիկ եւ Տրանսանատոլիական գազամուղների (TAP եւ TANAP)  թողունակությունը՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։

«Նախագիծը, որը ձգվում է Կասպիցի ադրբեջանական հատվածից, լրացուցիչ ներդրումներ է պահանջում Եվրոպա գազի մատակարարումներն ավելացնելու համար։ Եվրոպան ցանկանում է մեծացնել «Հարավային գազային միջանցքի» թողունակությունը, եւ այս համատեքստում տեխնիկապես հնարավոր է թվում ТАР-ի հզորությունը 10 միլիարդից 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելը։ TANAP-ի թողունակության ավելացումը 16 միլիարդից 24, իսկ հետո՝ 31 միլիարդ խորանարդ մետրի համարվում է նպատակ, որին կարելի է հասնել ներդրումների օգնությամբ»,- տեղեկացրել է պարբերականը։

Հուլիսին Թուրքիան դարձել է միջնորդ եւ երաշխավոր Մոսկվայի եւ Կիեւի միջեւ գործարքում՝ ուկրաինական ցորենը հետագա արտահանման դուրս բերելու համար։ Բեռներն ուղարկվում են ուկրաինական նավահանգիստներից Սեւ ծովի անվտանգ միջանցքով։ Ենթադրվում է, որ դա կօգնի ավելացնել հացահատիկի առաջարկը համաշխարհային շուկայում  եւ խուսափել պարենային ճգնաժամից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են…
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ