News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իմ գաղտնալսմանը Հայաստանի եւ Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հեքիաթները հերքվել են։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ընդդիմադիր ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսը, գրում է Greek City Times-ը։

Նրա խոսքով՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստաուղերձում խուսափել է գաղտնալսման հետ կապված բացատրությունից։

«Իմ հեռախոսը գաղտնալսելու համար օգտագործվել է «Predator» լրտեսական ծրագիրը, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ EYP-ն ինձ հսկողության տակ է առել»,-ասել է Անդրուլակիսը:

«Իմ գաղտնալսմանը Հայաստանի եւ Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հեքիաթները հերքվել են»,-ընդգծել է նա։    

Դիմելով Հունաստանի վարչապետին՝ Անդրուլակիսը անհապաղ բացատրություն է պահանջել իր նկատմամբ հսկողության  պատճառի մասին: 

Նա հավելել է, որ չի ընդունի որեւէ կոծկում եւ թույլ չի տա Միցոտակիսին «պարզեցնել երկրի առանցքային իշխանության բաժանման գործը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ