News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում նախօրեին կրակոցներ են հնչել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 33-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ: Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք:

Ծովինար գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա ծովինարցին նույնպես բուժօգնության է դիմել հիվանդանոց: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն:

Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ