News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թեւոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի եւ այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից, չշահագործվող եւ նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան:

«Նոր հավաքակայանի համար ընտրվել է Նոր Նորքում գտնվող նախկին կաթսայատան, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով տարածքը մաքրվում է աղբից եւ համապատասխանեցվում: Այս հավաքակայանը նախատեսված է պահեստային 120-130 մեքենայի կայանման համար, որոնց մի մասը, մասնավորապես, «Բոգդան» եւ «Պազ» մակնիշի մեքենաները, շահագործումից դուրս են եկել եւ դրված են աճուրդի, իսկ շուրջ 80 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներն էլ, պահեստամասերով համալրումից հետո, կվերանորոգվեն եւ կշահագործվեն մինչեւ 2025թ. հուլիսը»,- տեղեկացրել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Տարածքում հսկողություն սահմանելու եւ ավտոբուսները պահպանելու նպատակով «Երքաղլույս» ընկերությունը կանցկացնի արտաքին լուսավորություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ