News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Աղավնոյից ոչ մի ընտանիք չի հեռացել, մարդիկ սպասում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե 500 մարդ գա Աղավնո, ապա հնարավոր է փրկել բնակավայրը:

Սուրեն Պետրոսյանը, որն արդեն չորս օր է՝ իր կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ գտնվում է Արցախի Աղավնո գյուղում, նշեց, որ բնակիչները ցանկանում են մնալ գյուղում: «Մենք ունենք երկու շաբաթ ժամանակ: Եկեք այդ երկու շաբաթում փորձենք հասնել արդյունքի: Մենք զոհի կարգավիճակում ենք: Կա երկու ընտրություն. կամ դիմագրավում ենք մարտահրավերներին, կամ փախնում ենք մարտահրավերներից ու կործանվում: Եթե այստեղ մարդ չգա, և մնան միայն գյուղացիները, ապա այլ ելք չի մնում, քան Աղավնոյից դուրս գալը: Բայց ես նորից եմ ասում, որ մինչև վերջին պահը մնալու եմ այստեղ իմ ընտանիքի հետ»,- ասաց նա:

Պետրոսյանը հավելեց, որ հարյուրավոր մարդիկ ասել են, որ կգան Աղավնո. «Լինում են դեպքեր, որ մարդիկ գալիս են, ծանոթանում են իրավիճակին: Խոստանում են, որ կգան»:

Հիշեցնենք, որ Արցախում իրավիճակն օգոստոսի 1–ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էր ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Արդեն օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Օգոստոսի 4–ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուս խաղաղապահները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ