News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն «կատաղի» գրում է միջուկային զսպման նոր տեսությունը, որը միաժամանակ հակադրվում է Ռուսաստանին եւ Չինաստանին։ Այս մասին հայտարարել է STRATCOM ԱՄՆ ռազմավարական հրամանատարության հրամանատար, ռազմածովային ուժերի ծովակալ Չառլզ Ռիչարդսը, գրում է Defense one-ը։

ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պաշտոնյաները արձագանքում են, թե ինչպես են փոխվել Մոսկվայի եւ Պեկինի սպառնալիքներն այս տարի, ասել է նա:  

«Մենք պետք է հաշվի առնենք եռակողմ սպառնալիքները»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ զսպման նոր տեսության անհրաժեշտություն է առաջանում, քանի որ միջուկային պատերազմի կանխման ինստիտուցիոնալ փորձը ատրոֆիայի է ենթարկվել։

STRATCOM-ը նաեւ քայլեր է ձեռնարկել՝ հեռանալու միջուկային զսպման ավանդական «փոխադարձ երաշխավորված ոչնչացման» տեսությունից, որը պնդում է, որ միջուկային զենքի ցանկացած օգտագործում կհանգեցնի պատասխան կիրառման եւ բոլոր կողմերի լիակատար ոչնչացման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ