News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Աքչուլակովը հերքել է Ղազախստանի՝ Ռուսաստանը շրջանցելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի միջոցով 1,5 միլիոն տոննա նավթ տեղափոխելու Ղազախստանի մտադրության մասին տեղեկատվությունը, գրում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։

«Ես կարդացել եմ այս լուրը, իրականում չեմ կարծում, որ մենք որեւէ համաձայնագիր կստորագրենք նավթի փոխադրման վերաբերյալ: Նման տեխնիկական հարցերը դիտարկվում եւ քննարկվում են ազգային ընկերությունների մակարդակով։ Սակայն մենք չենք խոսում սեպտեմբերին նավթի առաքման մասին համաձայնագրի ստորագրման մասին, ինչպես ասվում է», - ասել է Աքչուլակովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը։

«Բավական ծիծաղելի է կարծել, որ այս ծավալը կօգնի մեզ լուծել մեր արտահանման ուղղությունների հետ կապված խնդիրը։ Նախ՝ դա չի հեշտացնում կյանքը, երկրորդ՝ մենք նախարարությունում դեռ չուենք նման պայմանագիր կնքելու ծրագիր դեռեւս չունենք»,- ասել է նա։

Նախարարը պարզաբանել է, որ նման բանակցություններ կարող են վարվել ազգային ընկերությունների մակարդակով, սակայն նման պայմանագրերը «միանշանակ պետք է համաձայնեցվեն հանրապետության էներգետիկայի նախարարության հետ»։

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Ղազախստանը նախատեսում է այս տարվա աշնանը ԲԹՋ-ով տարեկան 1,5 մլն տոննա նավթ տեղափոխել։ Գործակալության տվյալներով՝ օգոստոսի վերջին կարող է համապատասխան պայմանագիր կնքվել ղազախական KazMunayGas (KMG) եւ ադրբեջանական SOCAR ընկերությունների միջեւ, իսկ մեկ ամիս անց կսկսվի ղազախական նավթի փոխադրումը։ Տարեկան եւս 3,5 միլիոն տոննա ղազախական նավթ կարող է 2023 թվականից սկսյալ տեղափոծվել ադրբեջանական մեկ այլ խողովակաշարով՝ դեպի վրացական Սուփսա նավահանգիստ, գրում են լրատվամիջոցները։

KMG-ի մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են, ու նավթի փոխադրման բոլոր հնարավոր այլընտրանքային ուղիները ներկայումս մշակման փուլում են:

Այլ մանրամասներ ազգային ընկերությունից չեն հայտնել։ Ըստ KMG-ի՝ ի լրումն Caspian Pipeline Consortium (CPC) համակարգով նավթի արտահանմանը, ներկայումս առկա են այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են Ատիրաու-Սամարան, եւ Չինաստանի ուղղությամբ՝ Ղազախստան-Չինաստան խողովակաշարը:

Ղազախստանում նավթի արտահանման այլընտրանքային երթուղու մշակման անհրաժեշտությունը քննարկվել է CPC ծովային տերմինալի շահագործման հնարավոր կասեցման մասին հաղորդումներից հետո՝ դատարանի որոշմամբ՝ բնապահպանական օրենսդրության խախտումները վերացնելու նպատակով: Դրան նախորդել են նավամատույցների շահագործման սահմանափակումները՝ կապված պայթուցիկ օբյեկտների առկայության ջրային տարածքի հետազոտության հետ, ինչպես նաեւ բեռնափոխադրումների մարտ ամսվա դադարեցումը։

Հուլիսի սկզբին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը KazMunayGas-ին հանձնարարել էր մշակել Տրանսկասպյան միջազգային երթուղու իրականացման լավագույն տարբերակները՝ ղազախական նավթի մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար։ Ներկայումս ղազախական նավթի արտահանման հիմնական ուղին Կասպյան խողովակաշարային կոնսորցիում (CPC) համակարգն է։ Դրան է բաժին ընկնում խողովակաշարով մղվող ծավալների ավելի քան 80 տոկոսը: Խողովակաշարի թողունակությունը տարեկան 67 մլն տոննա է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ