News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը ցանկանում է ամրապնդել Իրաքի հետ պաշտպանական համագործակցությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ Իրաքի պաշտպանության համալսարանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սաադ Միժեր Մոհսեն Ալ Ալաքի ի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով, տարածաշրջանը, որտեղ գտնվում են երկու պետությունները, առաջնահերթ նշանակություն ունի, նրանք ունեն նաեւ էներգետիկ առեսուրսների մեծ պաշար, ինչն աշխարհի որոշ քաղաքական գործիչների հասցրել է երկրների ռեսուրսները շահագործելու գաղափարին։

Նա նշել է, որ երկու երկրների անվտանգության եւ շահերի ապահովումը պահանջում է երկու կողմերի համագործակցությունը՝ հավելելով, որ փոխգործակցության մեծացումը կամրապնդի նաեւ տնտեսական համագործակցությունը։

Իրաքյան կողմն իր հերթին նշել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»։

Ալ Ալաքը նշել է նաեւ, որ Իրաքի, Իրանի, Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծվել է տեղեկատվության փոխանակման կենտրոն՝ միջազգային ասպարեզում նրանց համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ