News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կամավորները ձայներ են լսել փլատակների մոտի նկուղային տարածքից և ներկա պահին աշխատանքներ ենք իրականացնում ստուգելու համար, թե արդյոք փլատակների տակ ողջ մարդ կա, թե ոչ, օգտագործում ենք նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ տեսախցիկներ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, որ փլատակների տակից ևս մեկ ողջ քաղաքացու են դուրս բերել։

«Մեզ փոխանցել են, որ լսվել են ձայներ, և յուրաքանչյուր նման բանի մենք շատ արագ արձագանքում ենք, փաստացի գնում ենք հենց այդ վայրը և հենց այդ վայրում ենք սկսում հիմնական աշխատանքները ․․․ Ցավոք սրտի, ներկա պահին չենք կարող հաստատել այդ լուրը»,– ասաց նախարարը՝ պարզաբանելով, որ նման դեպքերում նախապատրաստական աշխատանքներ են տանում և շտապօգնության ավտոմեքենայի՝ տարածքին մոտենալը հենց դրանով է պայմանավորված։

Նախարարը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում էլ մաքրել են նկուղային հատվածի փլատակները, քանի որ ենթադրում են, որ այդտեղ դեռ կարող են ողջ մնացած մարդիկ լինել։

Հարցին, թե քանի անձ կա տարածքում, տեղեկություն կար, որ հղի կինը, նրա երեխան և քույրն են հենց նկուղի տարածքում, նախարարը պատասխանեց, որ չունեն հստակ տեղեկատվություն, թե որ հատվածում ով է գտնում, այս պահին որոնում են 22 անհետ կորած համարվող քաղաքացու։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին շուրջ 8000-9000 մետր տարածքի մոտ 30 տոկոսը մաքրվել է, գիշերը նույնպես կշարունակվեն աշխատանքները։

«Մենք որդեգրել ենք ոչ մի վայրկյան դադարի [քաղաքականություն], որովհետև մեզ համար վայրկյանները կարևոր են և մենք ամբողջ օրը իրականացնելու ենք այդ աշխատանքները»,– ասաց նա՝ հավելելով, որ քիչ անց կլինի նաև փրկարարների հերթափոխ։

Արմեն Փամբուխչյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին աշխատանքներ իրականացնող փրկարարների պակաս չունեն, քանի որ տեղում են թե՛ նախարարության, թե՛ Կարմիր Խաչի, թե՛ ՈՄԱ ջոկատի կամավորները։

Ճշտող հարցին, թե շտապօգնության ավտոմեքենան ում տեղափոխեց, նախարարն ասաց, որ նույնիսկ եթե շտապօգնության ավտոմեքենան մարդ է տեղափոխել, ապա հաստատ ոչ փլատակների տակից, քանի որ փլատակների տակից մարդ դուրս չի բերվել։

Նախարարը նաև ասաց, որ քամու ուժգնությամբ պայմանավորված հովացման աշխատանքներ են իրականացվում, քանի որ ենթադրում են, հակառակ պարագայում հրդեհի փոքր օջախներ կարող են առաջանալ։

 «Հովացումը շարունակվում է, բայց մեր ուժերի գերակշիռ մասն ուղղված որոնողափրկարարական աշխատանքների և տարածքի մաքրմանը»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ