News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մանթաշ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 17-ին, փակել էին Արթիկ-Ալագյազ ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը: NEWS.am-ի հետ զրույցում Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը հայտնեց, որ ճանապարհը արդեն բաց է, գյուղացիների հետ պայմանավորվել են, որ մինչև երեկո խնդիրը կլուծվի: Նրա խոսքով՝ գյուղացիներն ամեն տարի բախվում են այս խնդրին, քանի որ ջրամբարը և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Իսկ թե ինչու է խնդիրը ամեն տարի կրկնվում, Սուքիասյանի խոսքով՝ պատասխանատուները վախենում են մեծ քանակով ջուր բաց թողնել Մանթաշի ավազանից, քանի որ կա մտավախություն, որ ձմեռն էլ կարող է ջրամբարում ջուր չլինի, և մարդիկ խմելու ջուր էլ չունենան: 

«Այստեղ մարդկանց միակ ապրուստը գյուղատնտեսությունն է: Այդ դաշտերը պետք է ոռոգվեն, բայց ոռոգման պատասխանատուները անընդհատ ասում են այսօր–վաղը, ջուր չեն բացում, մարդիկ էլ ճանապարհը փակել են: Պատասխանատուները պետք է այդ ուղղությամբ մտածեն, այդ հարցը լուծեն »,- ասաց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ