News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները շարունակել են իրենց կայուն աճը, ինչն էլ ավելի է մեծացրել ճնշումը մայրցամաքի արդյունաբերության վրա, գրում է Investing.com-ը։

Նախօրեին էլեկտրաէներգիայի գները բարձրացել են մինչեւ 563,76 եվրո/ՄՎտ/ժ Գերմանիայում եւ 553,62 եվրո/ՄՎտ/ժ Ֆրանսիայում, քանի որ բնական գազի պակասը եւ գետերի ցածր մակարդակը շարունակում են խոչընդոտել արտադրողներին: 

Էներգետիկ ճգնաժամը գնալով նկատելի ազդեցություն է ունենում տարածաշրջանի արդյունաբերական արտադրության վրա։ Չորեքշաբթի Norsk Hydro էներգետիկայի եւ մետաղների նորվեգական խումբը հայտարարել է, որ կդադարեցնի առաջնային ալյումինի ձուլումը Սլովակիայի իր Slovalco գործարանում էներգիայի բարձր ծախսերի պատճառով: Նշվում է, որ վերամշակման աշխատանքները կշարունակվեն, սակայն գործարանը, որն արդեն աշխատում էր իր տարեկան 175,000 տոննա հզորության միայն 60 տոկոսով, կվերաբացվի միայն «եթե շուկայական եւ շրջանակային պայմանները թույլ տան»:

Երեքշաբթի Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները կարճ ժամանակով նվազել են այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հայտնել է, որ Բեռլինը ծրագրում է թույլատրել Գերմանիայի վերջին երեք ատոմակայաններին շարունակել աշխատանքը տարեվերջին նախատեսված անջատումներից հետո: Սակայն նրանք արագ վերականգնվել են այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է հրապարակումը։

Գերմանիան նաեւ սպասվածից ավելի առաջընթաց է գրանցել ձմեռային ջեռուցման սեզոնին ընդառաջ գազի պահեստարանների լիցքավորման հարցում: Bundesnetzagentur-ը, որը վերահսկում է երկրի էներգետիկ ցանցերը, ասում է, որ Գերմանիայի գազի պահեստարանները անցյալ շաբաթվա դրությամբ լցված են 77,3 տոկոսով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ