News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի ոստիկանությունը սպանության հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ընտանիքը առցանց աճուրդից գնել է ճամպրուկի մեջ պահված երկու երեխաների մնացորդները:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Օքլենդի Մանուրեւա արվարձանի մի ընտանիք հայտնել է, որ գնված մի քանի իրերի մեջ հայտնաբերել է մարդու մարմնի մասեր:

Ոստիկանությունը հայտնել է, որ ընտանիքը կապված չէ երեխաների մահվան հետ: Երեխաները, որոնք, ամենայն հավանականությամբ, 5-ից 10 տարեկան են եղել, կարող էին մահացած լինել մի քանի տարի, հնարավոր է երեք կամ չորս տարի առաջ, մամուլի ասուլիսի ընթացքում ասել է հետախույզ տեսուչ Թոֆիլաու Ֆաամանուիա Վաաելուան:

Վաաելուայի խոսքով՝ կատարվում է փորձաքննություն՝ փորձելով պարզել երեխաների ինքնությունը։ Քննիչները նաեւ փորձում են հասկանալ, թե ինչպես, երբ եւ որտեղ են մահացել երեխաները:

Վաալուան ասել է, որ ոստիկանությունն աշխատում է Ինտերպոլի հետ, ինչպես նաեւ հետաքննություն է սկսել արտասահմանյան գործակալությունների հետ, սակայն նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ զոհերի հարազատները գտնվում են Նոր Զելանդիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ