News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային եւ քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

NEWS.am-ին Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Վաղարշապատի բժշկական կենտրոնից, 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում է ստացվել  այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերվել է մահացած երիտասարդին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:

Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները հետեւանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ