News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 19-ին, ժամը 18։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 50 փողոցի թիվ 31 տարածքում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի արկ է՝ առանց պայթուցիչի։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս։

Տպել
Ամենաշատ