News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ռեցեսիան Գերմանիայում գնալով ավելի հավանական է դառնում, իսկ գնաճը կշարունակի արագանալ եւ այս աշնանը կարող է հասնել 10 տոկոսի գագաթնակետին, ասվում է Բունդեսբանկի ամսական զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

Հաշվի առնելով, որ նրա խոշոր արդյունաբերությունը մեծապես կախված է ռուսական գազից, Գերմանիան ամենախոցելի երկրներից մեկն է էներգակիրների մատակարարումների ցանկացած դադարեցումների հանդեպ, իսկ գների կտրուկ աճն արդեն ճնշում է գործադրում արտադրության վրա եւ սպասվում է, որ ավելի շատ խնդիրների կհանգեցնի:

«Ձմռան ամիսներին արտադրանքի ծավալի անկումը շատ ավելի հավանական է դարձել»,- նշում է Կենտրոնական բանկը: «Այս ձմռանը գազի մատակարարումների հետ կապված անորոշության բարձր աստիճանը եւ գների կտրուկ աճը, ամենայն հավանականությամբ, ծանր հարված կհասցնեն տնային տնտեսություններին եւ ընկերություններին»։

Բարձր գներն ու գազի պակասն արդեն իսկ ստիպում են Գերմանիային կրճատել սպառումը, ընդ որում՝ շատ են տուժում էներգատար ոլորտները՝ մետաղների արտադրությունից մինչեւ պարարտանյութերի արտադրություն։

Միեւնույն ժամանակ, էներգակիրների ծախսերը կշարունակեն բարձրացնել գնաճը մինչեւ ավելի բարձր մակարդակ:

«Ընդհանուր առմամբ, աշնանը գնաճի մակարդակը կարող է հասնել 10 տոկոսի»,- նշել են Բունդեսբանկում։ «Ինֆլյացիայի աճի ռիսկը մեծ է հատկապես Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում»։

Սա ավելացնում է աշխատավարձի արագ բարձրացման վտանգը, հատկապես հաշվի առնելով գործազրկության ռեկորդային ցածր մակարդակը, որը կարող է մշտական դարձնել բարձր գնաճը աշխատավարձերի եւ գների պարույրի պատճառով, զգուշացրել է Բունդեսբանկը:

ԵԿԲ-ն անցյալ ամիս բարձրացրել է տոկոսադրույքները ռեկորդային ցածր մակարդակից, որպեսզի հաղթահարի գնաճային ճնշումները, սակայն հետագա բարձրացումները գրեթե անխուսափելի են, քանի որ գների աճի հեռանկարները չեն բարելավվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդիլ Ռենո-Բասոն Երեւանում վերընտրվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ
Օդիլ Ռենո-Բասոն վերընտրվել է...
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Աջակցության միջոցառումները կընդլայնվեն՝ ներառելով նաև լոկալ ֆակտորինգի զարգացումը...
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
Խնայիր ժամանակդ, իսկ հեռախոսիդ հիշողությունը պահիր լավագույն ակնթարթները ֆիքսելու համար...
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել 
Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում...
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը...
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ  է «Денежные переводы Юнистрим» բջջային հավելվածում ընտրել «Переводы» բաժինը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ