News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Աղքատության ցուցանիշի ցատկը երկնիշ տնտեսական աճի ֆոնին անհեթեթություն է։ Այս մասին Երեւանում Եվրասիական փորձագիտական ​​ակումբի մամուլի ասուլիսին, ամփոփելով յոթերորդ տնտեսական հետազոտության արդյունքները, ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ եթե երկրում երկնիշ տնտեսական աճ է գրանցվում, որն ապահովվել է կառավարության գործունեության արդյունքում, ապա դա պետք է արտացոլվի նաեւ բնակչության եկամուտների վրա։

«Իսկ իրականում Հայաստանի տնտեսությունն աղետալի վիճակում է, իսկ գրանցված աճը իներցիայի հետեւանք է։ Եթե ​​Հայաստանում տնտեսական աճը բնական լիներ, դա անշուշտ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման եւ աղքատության կրճատման կհանգեցներ։ Իսկ եթե ​​դա տեղի չի ունենում, ապա նշված աճը միայն վիճակագրական «նկարչության» արյդյունք է, իսկ դա արդեն ամոթ է։ Հիշեցնեմ միայն, որ Հայաստանում աղքատության մակարդակը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, մինչեւ տարեվերջ ավելի քան 47 տոկոս կկազմի։ Շիրակի մարզում, օրինակ, աղքատության մակարդակն արդեն 60 տոկոսի է հասել»,- ասաց Մանասերյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլախաղերի կազմակերպիչները պետք է պետական բյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ
10 տոկոս եկամտահարկի վճարում պետական բյուջե...
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների…
«Հայ և   հնդիկ  գործարարները համագործակցության լուրջ ներուժ ունեն»․ Ներսես Կարամանուկյան
Բնականաբար՝ ակտիվ փոխգործակցություն ապահովելու համար նախ հարկավոր է տեղեկատվական լիարժեք դաշտ ստեղծել, պարբերական հանդիպումներ...  
Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ
Քաղաքաշինության կոմիտեն և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը...
ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ակնկալել է ԱՄԷ օժանդակությունը…
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 7-ին, կազմել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ