News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Aravot.am-ի տեղեկություններով՝օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, ըստ նախաքննությամբ ձեռքբերված հիմնավոր տվյալների, տեղի է ունեցել հրավառելիք ներկրող վարձակալի պահեստից, որը տեսչական մարմնի կողմից չի ունեցել պահպանման թույլտվություն:

Ըստ մեր աղբյուրի. «Դա սալյուտ ներկրողների հիմնական պահեստը չի եղել: Այլ պահեստ են ունեցել, ոչ «Սուրմալուի» տարածքում, որտեղ ներկրումից հետո պահեստավորել են 12 տոննա սալյուտ: Իսկ «Սուրմալուի» պահեստը (որտեղից պայթյուն է եղել) եղել է իրենց ածանցյալ պահեստը, որտեղ որոշակի քանակությամբ են պահել ու վաճառք իրականացրել:

Պատկերացնում եք՝ Աստված չաներ, բա որ հիմնակա՞ն պահեստը տրաքեր: Իրենք պետք է տեսչական մարմնին հայտնեին, ասեին՝ մենք բերել ենք էսքան քանակով սալյուտ, եկեք, ստուգեք, եթե պահման պայմանները բավարար են, թույլտվության վերաբերյալ եզրակացություն տվեք: Նման բան չի արվել: Ընդ որում՝ ժամկետ է նշված, տվյալ պահեստում սալյուտ պահելու համար տրվում է երեք տարի կոնկրետ քանակի համար: Կոնկրետ քրեական գործի քննությամբ հստակ տեղեկություններ են ձեռքբերվել, ե՛ւ տեսագրությամբ, ե՛ւ կոնկրետ ապացույցներով, թե ինչպես է պայթյունը տեղի ունենում՝ չնայած չկա փորձագետի եզրակացություն:

Այնտեղ նաեւ պահոցների մասին էր խոսվում, էդ սալյուտները պետք է դրվեին համապատասխան պահոցներում՝մետաղյա, որի հաստությունը պետք է լիներ 3մմ: Քրեական գործի նյութերից երեւում է, որ պահպանված չի եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ