News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները Եվրամիության դիտորդական առաքելությանը չեն խոչընդոտում։ «Ազատությունը»  գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը մուտք ունի սահմանի այն տարածքներ, որտեղ այժմ ռուս սահմանապահներն են կանգնած։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան», - նշել է կառույցը։

Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր ունեցավ։ Ներքին Հանդի բնակիչները «Ազատությանը» հայտնել էին, որ դեպի իրենց գյուղ տանող ճանապարհին ու գյուղում տեղակայված ռուս սահմանապահներն արգելում են եվրոպացի դիտորդների մուտքը։ Նախօրեին նույնն էին պնդել նաև ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը շեշտել էր, որ եվրոպացիները խնդիր ունեն միայն Ներքին Հանդի հատվածում։

«Միայն Ռուսաստանն այդտեղ հասանելիություն ունի, և Ռուսաստանը ներկա է այնտեղ, և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը, այսինքն՝ ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել։ <> Մեկ հատված՝ Ներքին Հանդ, այո, այդ խնդիրը, և մենք հասցեագրել ենք այդ խնդիրը», - ասել էր Արմեն Գրիգորյանը։

Թե ինչպես է հայկական կողմը լուծելու այս հարցը, Գրիգորյանը չէր պարզաբանել։ «Ազատությունը» հարց է ուղղել Անվտանգության խորհրդին ու կառավարությանը՝ իրավական ի՞նչ հիմքով և ի՞նչ մանդատով են ռուսական ուժերը տեղակայված Ներքին Հանդ տանող ճանապարհին։ Առայժմ պատասխաններ չեն ստացվել։ «Ազատությունը» նույն այդ հարցը նաև Ազգային անվտանգության ծառայությանն էր ուղղել, կրկին՝ անպատասխան։ Ծառայությունից միայն մեկ բան են հստակեցրել՝ ռուս սահմանապահները կոնկրետ ժամկետով չեն տեղակայվել, նպատակի մասին էլ ընդհանրական պարզաբանում տվել։

«Ռուս սահմանապահների տեղակայման նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանին՝ մոնիթորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է», - հայտնում են գերատեսչությունից առանց հստակեցնելու՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներից երեքն ազատության մեջ են, մեկը՝ կալանքի տակ
Առաջին ատյանի դատարանը 4-րդ մեղադրյալին ազատ արձակելու որոշում էր կայացրել, սակայն...
Ամենաշատ