News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հայաստանում ողբերգական դեպքերն ու շոկային իրադարձություններն այնքան շատ են, որ մեկը մյուսին մոռացության է մատնում (Հայաստանում նաև կոնտրաստ է․ ողբերգությունների ֆոնին խրախճանքներ, ժպտադեմ նկարներ, գլամուրային միջավայր, զվարճանք, բայց սա այլ խոսակցության թեմա է)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ով իր գրառումը վերնագրել է՝ «Սումալուի» առումը:

Նա նաեւ նշել է. «Ըստ այդ կանոնի, «Սուրմալուի» դեպքն արդեն համարյա մոռացության է մատնվում, մինչդեռ որևէ պետական պաշտոնյայի դեռ մեղադրանք չի առաջադրվել, որևէ մեկը նույնիսկ  պաշտոնից չի զրկվել կամ հրաժարական տվել։

Իշխանությունների ուղղորդմամբ քննությունը «տակառը գլորում» է «Սուրմալուի» ղեկավարության վրա, սակայն հայտնի է դարձել, որ առնվազն հանցավոր անգործության են մատնված եղել դատախազությունը և քննչական կոմիտեն։ Սակայն դատախազությունից ու քննչականից պատասխանատվության ենթարկվող չկա։ Նույնիսկ ակնարկ չկա դրա մասին։

Պետական կառավարման համակարգի մեղավորությունն այս գործում ակնհայտ է։ Զոհվել է 16 հոգի, այդ թվում՝ հղի կին, երեխա, բայց թեման ծածկադմփոց է արվում։

Ինչ վերաբերում է «Սուրմալուի» առևտրականներին, ապա նրանց կրած վնասի հարցը օդում է մնացել։ Իշխանություններն ասում են, որ չեն փոխհատուցելու վնասը։ Դա նշանակում է, որ սրանց համար քաղաքացին, որին իրենք հպարտ էին անվանում, որին, իբր, սիրում էին, ոչ միայն տուգանքի, այլ նաև վնաս կրելու, իրենց մուծվելու և զոհվելու մատերիալ է։ Լինի դա ռազմի դաշտում, փողոցն անցնելիս կամ առևտրի վայրում։

Հ․Գ․։ «Սուրմալուի» դեպքը, բացի ամենից, նաև քաղաքական է։ Այն ցույց է տալիս կառավարության քաղաքականությունը բիզնես դաշտում։

Սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու «հեղափոխական» իշխանությունների կողմից կապիտալի կուտակման ագրեսիվ փուլում պետք է ուշադիր հետևել, թե ինչ է լինելու «Սուրմալուի» տարածքում, ովքեր են պտտվելու դրա շուրջ և ինչ բիզնես է իրականացվելու մարդկանց դիակների վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ