News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անապայում սեպտեմբերի 11-20-ը կկայանա ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի «Կինոշոկ-2011» բաց փառատոնը։ Միջոցառման հիմնական մրցույթ մտել է 14 ֆիլմ, դրանց թվում՝ Արշալույս Հարությունյանի «Թափառում» կինոնկարը։

Մրցութային հիմնական ծրագրում են ներառվել նաեւ կինոնկարներ Լիտվայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Էստոնիայից, Ուզբեկստանից, Լատվիայից, Հայաստանից եւ այլ երկրներից։

Մրցույթի ժյուրիի կազմում են Ռուսաստանի եւ, ԱՊՀ-ի եւ Բալթիկայի մշակույթի հեղինակավոր գործիչներ։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան հինգ մրցույթներ. Հիմնական, «ԿինոՄալիՇոկ», «Ձեւաչափից դուրս», «Շոկի սահմանը» եւ «TV շոկ»։

Հոբելյանական կինոշոկի հյուրերը կլինեն Նիկիտա Միխալկովը եւ Արմեն Ջիգարխանյանը։

Փառատոնի նախագահը դրամատուրգ, ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ