News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին չներկայանալու դեպքում ընդդիմադիր պատգամավորները հնարավոր է զրկվեն իրենց մանդատներից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Չեմ կարծում, որ մենք եւս մեկ անգամ իրենց հնարավորություն կտանք անհետեւանք ամբողջ ժամանակահատված Ազգային ժողով չգալ։ Ես չեմ սպառնում, ուղիղ ասում եմ։ Շատ խիստ եմ տրամադրված։ Սա օրենքի պահանջն է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ միջազգային կառույցները կամ Հայաստանի քաղաքացիները չեն քննադատի իշխանությանը, եթե իրենք ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց սկսեն։

«Իրենք կարող են շատ բան ասել, բայց իրենք որեւէ կերպ չեն սպասարկում իրենց ընտրողների շահերը։ Ես վստահ եմ՝ եթե նորից ընտրություններ լինեն, իրենցից որեւէ մեկն այս դահլիճում չի հայտնվի։ Եթե իրենք բոյկոտում են ԱԺ-ն, ինչո՞ւ են խորհրդի նիստում մի քանի քննարկման հարց առաջարկել։ Հիմա իրենք բոյկոտո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների՝ Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը, որը վիճարկում էր ԱԺ նախագահի ընտրությունը, մերժվել է, ինչից հետո իրենք որոշումը չեն բողոքարկել․ «Սա նշանակում է, որ այն որեւէ կերպ չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
Ամենաշատ