News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի ՊՆ-ն հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

«Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես  արդեն համոզվել ենք, ծառայում են որպես տեղեկատվական հենք Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:

Ինչպես նշվել է, այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաեւ ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես, թիրախավորելով Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը:

Հակառակորդ ստանում է արժանի պատասխան: ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:

Ժամը 12.00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է:

Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում կեղծ ու դեռեւս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որեւէ կերպ անդրադառնալուց, առավել եւս հրապարակելուց:

ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեւջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։

Այսօր ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին. Պապուաշվիլի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հաջող եռակողմ ձևաչափը։ Սահիբա Գաֆարովան ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա...
Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում նախարար Միրզոյան…
Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Իրանը համատեղ հայտարարությունը դրական քայլ է համարում...
Սա ոչ թե խաղաղության, այլ հավերժական պարտության համաձայնագիր է լինելու․ Արթուր Խաչատրյան
Ասել, որ մենք դեմ ենք խաղաղության պայմանագրին, անտրամաբանական է, բայց...
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Հայաստան (վիդեո)
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է…
Եթե Հայաստանը հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելուն. Պապոյան
Եթե Հայաստանը հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելուն...
Ամենաշատ