News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է համապարփակ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։

«Մենք հնարավոր ենք համարում երկու երկրների միջեւ, որքան հնարավոր է շուտ, համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը,- ասել է Էրդողանը,- Ադրբեջանը ազատագրել է օկուպացված հողերը։ Եվ մենք Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու պատմական հնարավորություն ունենք։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող գործընթացներին։ Եվ այս ուղղությամբ մենք էական քայլեր ենք կատարել։ Վերջին հակամարտությունը ստվեր է գցել այդ հնարավորությունների վրա, բայց մենք հավատում ենք, որ այս երկրների միջեւ կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք միշտ աջակցելու ենք Ադրբեջանին»

Իր ելույթում նա նաեւ ասել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կնպաստի բոլոր կողմերի բարեկեցությանը։ «Նրանք, ովքեր տարածաշրջանում ուժ ցուցադրելու նպատակ են հետապնդում, չնայած իրենց քաղաքական եւ ռազմական մակարդակին, որն անհամեմատելի է մեր երկրի հետ, հիմարություն են անում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը...
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Այո, այս շարժումն ուղղորդված է, ուղղորդված է Աստծո կողմից...
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Վարչապետը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան
Որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ որոշել ՀՀ ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածքի…
Ամենաշատ