News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք միշտ հայտնել ենք, որ ունենք երկու հարեւան թշնամի պետություն, միաժամանակ հայտնել; ենք, որ պարտավոր ենք փորձել ինչ-որ ձեւով կարգավորել հարաբերությունները պետությունների այդ հետ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը:

«Ընդ որում, կառավարությանը հորդորում եմ առանձնակի ուշադրություն դարձնել ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, այլ Թուրքիայի, քանի որ Թուրքիան ընդգծված կերպով թելադրում է Ադրբեջանին, թե ինչ քաղաքականություն վարի: Իհարկե, Էրդողանի հետ բանակցելը շատ ծանր  ու բարդ գործընթաց է: Այս հարցում էլ առաջարկել եմ մեր կառավարությանը՝ խնդրել մեր դաշնակցային  գործընկեր ՌԴ-ին մասնակցել այդ բանակցություններին: Որովհետեւ ցավոք, ես մեր կառավարությունում չեմ տեսնում անձ, որը լիարժեք կարող է անմիջականորեն բանակցել Էրդողանի հետ»,-ասաց նա:

Երվանդ Թարվերդյանի խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է ռազմական օգնություն.  ՀԱՊԿ-ը որպես ռազմական հարթակ, բավականին պասիվ է. «Միգուցե այն ժամանակ, երբ Հայաստանը միանում էր այդ կառույցին, այդ ժամանակվա ՀՀ ղեկավարությունը պետք է վերլուծեր՝ ինչ օգուտ է տալիս դա մեզ եւ ինչ պարտավորություններ են առաջանում: Կարծում եմ՝ միայն այն փաստը, որ հանդիսանալով ՀԱՊԿ անդամ պետություն, մենք ունենք արտոնյալ պայմաններ զենք ձեռք բերելու, իսկ այսօր մեր վարչապետը ԱԺ-ում հայտարարում է, որ մենք ունենք գումար, չենք կարողանում զենք ձեռք բերել: Որպես տնտեսական գործիչ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը հենց վաղվանից մասնակցել Հայաստանի համար զենք ձեռք բերելու գործընթացին։

Պատրաստակամ եմ և հորդորում եմ բոլոր գործարարներին, որոնք ունեն բավականաչափ փորձ, հայտնել իրենց պատրաստակամությունը՝ այս գործընթացներին մասնակցելու, եթե կառավարությունը չի կարողանում ինքնուրույն զենք ձեռք բերել։ Աշխարհում մի շարք պետություններ են զենք արտադրում, մանավանդ պաշտպանողական զենք։ Մի շարք պետություններ կհամաձայնեն Հայաստանին վաճառել դա: Այստեղ է, որ ՌԴ-ն իրավունք չունի խանդով վերաբերվել, որ օրինակ, մենք զենք ենք ձեռք բերում, օրինակ, Չինստանից, Իրանից, Ֆրանսիայից, նաեւ Անգլիայից, Գերմանիայից»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին. Թարվերդյանն ասաց. «Առանց անվտանգության գործիքի մենք իրավունք չունենք փոխել մեր ռազմաքաղաքական համագործակցությունը: Եկեք միանգամից խնդրենք, որ հենց վաղը ռուսական բազան դուրս գա Հայաստանից, բայց արդյոք միայն ՀԱՊԿ անդամ պետությունների դեպքում են նկատվում խնդիրներ: Ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություններ՝ Հունաստանն ու Թուրքիան, գտնվում են նույն խնդիրների առաջ: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն պաշտպանում են Հունաստանին, սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ հզորագույն  բանակ ունեցող պետություններից մեկն է: Մյուս կողմից մենք տեսանք, որ Ֆինլադիան ու Շվեդիան հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին: Ուկրաինան նման դժոխքում լինելով նույնպես հայտնում է նման պատրաստակամություն: Արդյոք նրանց ՆԱՏՕ-ն ընդունում է, թե ոչ: Արդյոք ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան պատրաստ են դաշնակցային ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Ցանկացած պայմանագիր ենթդրում է բավականին երկար բանակցային փուլ: Ի՞նչ է նշանակում այսօր դուրս գալ ՀԱՊԿ-ից, չեղյալ հայտարարել ՌԴ-ի հետ պայմանագիրը: Մնալ միայնա՞կ: Այսօր մենք մուրում ենք տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի օգնությունը, մենք ասում ենք, որ այսօր չունենք բանակ, պատրաստ չենք անգամ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների գնալ: Արդյոք մարդիկ, որոնք հաթաթա են տալիս այս կամ այն պետությանը, գիտակցում են դրա վտանգը: Քանի՞ օր է Հայաստանն ի վիճակի ինքնուրույն դիմակայել Թուրքիային կամ Ադրբեջանին, կամ ինչու չէ, մեր բարեկամ Իրանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ